Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սերժ Սարգսյանը 2018-ին չի առաջադրվի

Սերժ Սարգսյանը 2018-ին չի առաջադրվի
10.04.2014 | 13:57

«…Ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար»,-այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը` ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Նախագահն ասել է, թե կառավարման համակարգի փոփոխության դեպքում չի պատրաստվում նաև պայքարել վարչապետի պաշտոնի համար. «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում «մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»: Անդրադառնալով դատական իշխանությանը վերաբերող հարցերին նախագահն ասել է, որ կարևորվում է համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումներին. «Իշխանությանն առնչվող բոլոր կարևոր խնդիրները, բոլոր «դեմերը» ու «կողմերը» պետք է քննարկվեն հենց այդ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպիսի եզրակացության կգաք, այնպիսի որոշումներ էլ կկայացնենք»: ՀՀ նախագահը նաև նշել է, որ Սահմանադրության մեջ քաղաքական բնույթ ունեցող հարցերի քննարկման ժամանակ «չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն» քաղաքական ուժերի մոտեցումները: «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է», -ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ